211652_close_icon
views-count295 դիտում article-date 12:48 02-04-2026

Արևակայանների տեղադրման գործընթացը Հայաստանում թռիչքաձև աճ է գրանցել

Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին արևային կայանների տեղադրման թռիչքաձև աճ է տեղի ունեցել։

Այս մասին ՀՀ կառավարության ապրիլի 2-ի նիստում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Ոլորտի զարգացման մինչև 2040 թվականի  ռազմավարության համաձայն՝ 2030 թվականին մենք հանրապետությունում պետք է ունենայինք 1000 մեգավատ հզորությամբ արևային կայաններ, բայց արդեն 2025 թվականի ավարտին առկա հզորությունը գերազանցում էր այդ ցուցանիշը։ Այս տարվա մարտի 1-ի դրությամբ արևային կայանների գումարային հզորությունը հասնում է 1141 մեգավատի, որից 479 մեգավատն արդյունաբերական, իսկ 662 մեգավատը ինքնավար, տանիքներին տեղադրված արևային կայաններ են»,-ասաց Մեսրոպյանը՝ հավելելով, որ նախկինում տրամադրված լիցենզիաներով առաջիկայում կկառուցվեն ևս 170 մեգավատ հզորությամբ արևակայաններ։

Նմանատիպ նյութեր