211652_close_icon
views-count1675 դիտում article-date 20:32 01-04-2026

Դավիթի՝ 18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում․ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում անդրադարձել է 18 ամյա  Դավիթ ապօրինի կալանքին․ 

«Դավիթի՝ 18 տարեկան աշակերտի ապօրինի կալանքը Հայաստանում մարդասիրության ճգնաժամի մասին է խոսում: Ցանկացած բռնություն միշտ դատապարտելի է, պարզապես պետք է դեպքն ամբողջությամբ դիտարկել: Քրեական գործ է հարուցվել, թող քննության առնվի, հարգելով անմեղության կանխավարկածը, բայց հենց միայն կալանք կիրառելն ապացուցում է, որ սա իրավունքի նսեմացում է: Հիշեցման կարգով Օրենսգրքով նախատեսված է բացի կալանքից՝ տնային կալանք, վարչական հսկողություն, գրավ (համակցված) և այլն, բայց Մ. Մարիտրոսյանը կիրառել է միայն կալանք: Գործընկերների հետ միասին մի քանի ժամվա ընթացքում մուտքագրեցինք՝ վերաքննիչ բողոքը և հրատապ միջնորդությունը Գլխավոր դատախազին:

Իրավունքը պետք է գերակայի...

Աստված պահապան մեր ժողովրդին»։

Նմանատիպ նյութեր