Նավթն էժանացել է՝ մեկ բարելի համար իջնելով 100 դոլարի սահմանաչափից
Նավթի գինն իջել է բարելի դիմաց 100 դոլարի սահմանաչափից, իսկ ասիական բաժնետոմսերն այսօր կտրուկ աճ են գրանցել այն բանից հետո, երբ ամերիկյան ֆոնդային ինդեքսները հասել են վերջին գրեթե մեկ տարվա լավագույն ցուցանիշին։ Սա տեղի է ունեցել Իրանում պատերազմի շուտափույթ ավարտի վերաբերյալ վերականգնված հույսերի ֆոնին, հայտնում է «Associated Press»-ը:
Հարավկորեական «Kospi»-ն վերականգնել է շաբաթվա սկզբից ունեցած կորուստները՝ աճելով 8,4%-ով և հասնելով 5 478,70 կետի, մինչդեռ Տոկիոյի «Nikkei 225»-ն աճել է 5,2%-ով՝ կազմելով 53 739,68 կետ: Ճապոնիայի կենտրոնական բանկի այսօր հրապարակած հարցումը ցույց է տվել, որ ճապոնական խոշորագույն արտադրողների շրջանում գործարար տրամադրությունները բարելավվել են՝ չնայած Իրանի պատերազմի հետ կապված մտահոգություններին:
Հոնկոնգյան «Hang Seng»-ն աճել է 2,3%-ով՝ հասնելով 25 346,42-ի, իսկ «Shanghai Composite» ինդեքսը՝ 1,5%-ով՝ կազմելով 3 948,55։ Ավստրալական «S&P/ASX 200»-ն աճել է 2,2%-ով՝ հասնելով 8 671,80-ի: Թայվանական «Taiex»-ը բարձրացել է 4,6%-ով, իսկ հնդկական «Sensex»-ը՝ 2,4%-ով: Ամերիկյան ֆյուչերսների գներն աճել են 0,7%-ով: