211652_close_icon
views-count472 դիտում article-date 12:34 01-04-2026

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց

Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի հետ միջադեպի մասնակից 18-ամյա Դավիթ Մինասյանը 2 ամսով կալանավորվեց:

«Մեր հույսերը հօդս ցնդեցին, բառեր չեմ կարողանում գտնել ասելու, սա է մեր իրականությունը, որում ապրում ենք: Գտան, որ 12-րդ դասարանի աշակերտի նկատմամբ կալանք պետք է կիրառեն: Սա ունենք, պետք է գնանք առաջ, պայքարենք մինչև վերջ»,-ասաց փաստաբանը:

Նա նշեց, որ որոշումը կլինի մինչև մեկ ժամը, հիմնավորումներին ծանոթ չեն, գիտեն՝ երկու հոդվածներով է մեղադրանքն առաջադրվել:

«Դավիթը մարտական, հանգիստ, տղամարդավարի պահվածք դրսևորեց, հուսամ կդրսևորի ամբողջ ընթացքում և արդարությունը կհաղթի»,-հավելեց նա:

Նմանատիպ նյութեր