Անթույլատրելի բան է արել, չի կարելի. Սանոսյանը՝ եկեղեցում Փաշինյանի մասնակցութամբ միջադեպի մասին․ NEWS.am
Անիմաստ հանրային քննարկում է, կա տեսագրություն, անթույլատրելի արարքներ են թույլ տվել, որի հիման վրա էլ մեր օրենքներով իրավապահ մարմինները շարունակություն են անում։ Այս մասին, այսօր՝ մարտի 31–ին, ՔՊ կենտրոնական գրասենյակի դիմաց NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով մարտի 29–ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպին և դրա շուրջ քննարկումներին։
«Եթե ինչ-որ հանգամանքներ կպարզեն՝ կպարզեն, չեն պարզի՝ չեն պարզել, ես և դուք ի՞նչ ունենք անելու։ Կա տեսագրություն, կան օրենքներ, կան մարմիններ։ Հիմա ի՞նչ է փոխվում, եթե մենք միասին քննարկենք։ Եկեղեցու մեջ դրվագ է տեղի ունեցել, դրվագը հետաքննության և ուսումնասիրության արժանի դրվագ է, անթույլատրելի արարք է եղել, ի՞նչ է, ձեզ թվում է պիտի այդպես մնա՞։ Պետությունը օրենքներ ունի, կանոններ ունի»,–ասաց նա։
Հարցին, արդյոք նման դեպքերը ցույց չեն տալիս, որ իշխող ուժը վարկանիշի խնդիր ունի, Սանոսյանը պատասխանեց. «Մեր շփումները մեր բնակիչների հետ Հայաստանի տարբեր մարզերում, Երևանում, այդ թվում երիտասարդների հետ, հակառակն է ապացուցում։ Բոլոր երկրներում էլ, բոլոր կառավարություններն էլ ունեն ընդդիմադիր որոշակի զանգված, չի կարող ամբողջ բնակչությունը միատեսակ մտածելակերպ, նույն քաղաքական հայացքներն ունենալ և նույն ուժին հարել։ Բայց, ընդհանուր առմամբ, կարծում եմ՝ վերջին շրջանում մեր այցերը լրիվ հակառակն են ցույց տվել։ Իսկ դա տեսանկարահանված դրվագ է, պատկան մարմինները կուսումնասիրեն»։
Ինչ վերաբերում է նրան, որ իշխանության ներկայացուցիչներն այդ երիտասարդներին ներկայացրին որպես քաղաքական ընդդիմադիր ուժերինհարող, մինչդեռ նրանք ապաքաղաքական երիտասարդներ են, ընդհանրապես քաղաքական որևէ ուղղվածության չեն պատկանում, նախկին նախարարն ասաց. «Այստեղ այդքան էական չէ՝ քաղաքական են, թե քաղաքական չեն, դա կարող է ընդհանրապես երևույթի հիմքում դրված լինել, բայց խոսքը տվյալ դրվագի, տվյալ արարքի մասին է։ Այդ արարքն էլ հետաքննում է իրավապահ համակարգը։
Այն, ինչ ես տեսել եմ, անթույլատրելի բան է արել, չի կարելի։ Իմ պատկերացմամբ աշխարհի շատ-շատ երկրներում դա 10 անգամ ավելի խիստ պատժի կարժանանար, քան մեր մոտ է տեղ ունենում։ Այն ինչ անում են անթույլատրելի է»։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ մարտի 29–ին, Սուրբ Աննա եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, Փաշինյանի թիկնապահները նախ հրելով ճանապարհ են բացել, իսկ երբ երիտասարդը նշել է, որ ցանկացել է իր տեղում կանգնած մնալ՝ վեճ է եղել։ Ավելի ուշ ոստիկանները ուժի կիրառմամբ եկեղեցուց բերման ենթարկեցին երիտասարդներին։
Միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը):
3 անձ ձերբակալվել է: Ձերբակալվածներից երկուսը 18 տարեկան երկվորյակ եղբայրներ են՝ Դավիթ ու Միքայել Մինասյանները, երրորդը հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանն է։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանն էլ հայտնել էր, որ ձերբակալված եղբայրներն ունեն բանտարկության հետ անհամատեղելի հիվանդություն։
ՔԿ–ի հաղորդմամբ. «մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի (Դավիթ Մինասյան) նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի (Միքայել Մինասյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի (Գևորգ Գևորգյան) նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը)»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում