211652_close_icon
views-count2185 դիտում article-date 11:55 01-04-2026

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է

Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը վիրահատվում է։ Այս մասին հայտնել է նրա կինը՝ Լինդան։

«Ես իսկապես հույս ունեմ, որ Վիգենի վիրահատությունը բարեհաջող կանցնի։ Ուզում եմ, որ բոլորը կարողանան աղոթել նրա համար։ Նա արժանի է մեր բոլորի աջակցությանն ու աղոթքներին»,-նշել է կինը։

Հիշեցնենք, որ գերությունից վերադառնալուց հետո Վիգեն Էուլջեքչյանն անմիջապես տեղափոխվեց հիվանդանոց։ Երկար ժամանակ նրա վզին ֆիքսատոր էր ամրացված։

Ավելի վաղ նրա կինը հայտնել էր, որ Վիգենն առողջական խնդիրներ ունի։

«Վիգենի  բանտային փորձությունը երկար էր, և նրան ժամանակ է պետք ապաքինվելու համար։ Նա ազատ է արձակվել լսողության խնդիրներով և մեջքի ցավերով. չի կարողանում շատ քայլել։ Բայց ես աղոթում եմ Աստծուն, որ նա լավ լինի։ Հիմա նա բժիշկների հսկողության ներքո է»,-ասել էր տիկին Լինդան։

Նրա խոսքով, ամուսնու հետ խոսել է գերության ընթացքում կրած տառապանքների մասին։

«Մենք շատ ենք խոսել, և շատ դժվար էր լսել դրանք։ Բայց մղձավանջն ավարտվեց, հիմա նրան աջակցություն է պետք՝ իր կյանքը շարունակելու և տեղի ունեցածը մոռանալու համար։ Կան բաներ, որոնք մնում են հիշողության մեջ և երբեք չեն ջնջվի»,-ասել էր նա։

Նմանատիպ նյութեր