211652_close_icon

Հիմա ես ամենաերջանիկ կինն եմ. գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կին

views-count679 դիտում article-date 11:54 21-01-2026
«Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար, դրանք դիպան իմ սրտին»,-գրում է Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդան՝ արձագանքելով բազմաթիվ շնորհավորանքներին, աչքալուսանքներին, բարեմաղթանքներին։

«Հիմա ես աշխարհի ամենաերջանիկ կինն եմ։ Սպասումն այնքան երկար էր, ոչ միայն 1890 օր, տպավորութուն է՝ մի ամբողջ հավերժություն»,-նշել է կինը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանից հունվարի 14-ին Հայաստան են վերադարձել 4 գերիներ։ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են  Հայաստանի համապատասխան մարմինների ներկայացուցիչներին:

Լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանը գերեվարվել էր 2020-ի նոյեմբերի 10-ին՝ Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էուլջեքջյանը դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման։

Նմանատիպ նյութեր