211652_close_icon
views-count1012 դիտում article-date 21:20 31-03-2026

Ամենամեծ ընտրակաշառքն իշխանությունն է բաժանում՝ պետբյուջեից․ Oragir.News

«Իշխանություններին ընտրակաշառքի ավելի լավ մաստերկլաս ոչ ոք ցույց չի տալիս, քան իրենք իրենց՝ պետական բյուջեի հաշվին»,- ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով «Եվրասիա» կազմակերպության և «Ռուսական մարդասիրական առաքելության» կողմից արցախցիներին տրամադրվող օգնության շուրջ առաջացած աղմուկին։

Բենիամին Մաթևոսյանն ասաց, որ անհամապատասխան է այս օգնությունը կապել բացառապես հունիսի 7-ի ընտրական գործընթացների հետ, քանի որ օգնության գործընթացը սկսվել է դեռևս նախորդ տարվանից։

«Եթե Նիկոլ Փաշինյանը կարողանար պատշաճ ձևով հոգալ տեղահանվածների կարիքները, ապա ոչ մի արտաքին կազմակերպության օգնության անհրաժեշտություն չէր լինի»,- պարզաբանեց քաղաքագետը։

Նա ընդգծեց, որ երբ պետությունը չի կատարում իր պարտականությունները, ոչ ոք իրավունք չունի բողոքել այլոց կողմից ցուցաբերվող աջակցությունից։

Այն հարցին, թե արդյո՞ք այս օգնությունը կարելի է դիտարկել որպես ընտրակաշառք, որով փորձ է արվում արցախցիներին ուղղորդել դեպի ռուսամետ ուժեր, Մաթևոսյանը պատասխանեց, որ նման պնդումները մանիպուլյացիոն են և տարոնչախոյանական սուտ։

Քաղաքագետը նկատեց, որ եթե որևէ մեկին օգնելը համարվում է ուղղորդում, ապա նույն տրամաբանությամբ կարելի է ասել, որ Երևանի կենտրոնում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնն էլ է քաղաքացիներին ուղղորդում դեպի Ռուսաստան։

«Եթե մենք խաղի կանոն ենք հաստատում, որ նյութական օգնությունը դա ընտրակաշառք է, ապա ամենամեծ ընտրակաշառքը բաժանում է հենց իշխանությունը՝ պարգևավճարների, սուբվենցիոն ծրագրերի և թոշակների բարձրացման տեսքով։ Նախկինում կաշառքը բաժանվում էր օլիգարխների գրպանից, իսկ հիմա այն տեղափոխել են քաղաքացիների հարկերի հաշվին ձևավորված բյուջե»,- եզրափակեց Բենիամին Մաթևոսյանը։

Հիշեցնենք, որ «Եվրասիա» ընկերությունը՝ «Ռուսական մարդասիրական առաքելության» հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի օժանդակությամբ, արդեն ութ ամիս շարունակ իրականացնում է մեծածավալ ծրագիր, որի շրջանակներում բռնի տեղահանված արցախցիներին բաշխվել է շուրջ 140 տոննա մարդասիրական օգնություն։ Անցյալ հանգստյան օրերին ևս 513 ունիվերսալ փաթեթներ են փոխանցվել ամենախոցելի խմբերին, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցողներին և միայնակ թոշակառուներին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում

Նմանատիպ նյութեր