211652_close_icon
views-count1141 դիտում article-date 16:23 30-03-2026

Իշխանությունն ունի վարչական լծակներ, ընտրակաշառք բաժանում է ոչ միայն գումարի տեսքով, էդ հետո են գործի դնելու․ Սաթիկ Սեյրանյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Սուրբ Աննայում, նման դրսևորումները հունիսի 7-ից հետո ավելի շատ են լինելու։ Որովհետև գործող իշխանությունների գործիքներից է ոչ միայն սուտը, այլև՝ պրովոկացիան։ Դա արվում է, որ PR տեսանկյունից անընդհատ լինի քննարկվող թեմաների մեջ։ Ու ինքը սադրելու է»,- այսօր «Կյանքը հունիսի 7-ից հետո» թեմայով պանելային քննարկման ժամանակ ասաց «168 ժամ» թերթի գլխավոր խմբագիր, Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը։

Նա նկատեց, որ մինչ Փաշինյանը շարունակում է տեխնոլոգների հետ ակտիվ աշխատել՝ ամեն ինչ անելով, որ միշտ մնա քննարկվող թեմա, ընդդիմությունը դեռ չի կողմնորոշել՝ ինչ անի․ «Առանձին-առանձին տեսնում եմ՝ ինչ-որ բան անում են, բայց մի տեսակ, կարծես թե մտել են իշխանության սկսած խաղի կանոնների մեջ, տեղավորվել ու այդ խաղի կանոններով հարաբերվել հանրության հետ»։

Սեյրանյանի համար անհասկանալի է՝ ընդդիմության քարոզարշավը՝ նույնիսկ երբեմն հնացած կանոններով․ «Տեսնում եմ նյութեր դաշտում, որոնք քաղաքական սպամ են դարձել։ Ինձ թվում է՝ մի պահ պետք է կանգ առնեին, ու ինչ-որ պահ լռություն պետք է հայտարարվեր՝ հասկանալու համար՝ ինչ են անում ու որ կետից են առաջ շարժվում։ Հիմա աղմուկը շատ է, այդ աղմուկի մեջ մարդը չի կարողանում տարանջատել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր