«Որդուս uպանել են, գործը չեն բացում»․ մայրը դիմել է ՔՊ-ին․ սպանության մանրամասներ․ ArmLur.am
Մարտի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում մի կին մոտեցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղեկցությամբ քարոզչական խմբին և լացելով պատմել, որ իր որդու սպանությունը չեն բացահայտում։
ArmLur.am-ը պարզեց, որ խոսքը վերաբերում է 2023 թվականի օգոստոսի 7-ին տեղի ունեցած սպանությանը։ Այդ օրը, հրազենային վնասվածքով, ժամը 01:00-ին «Աստղիկ» բժշկական կենտրոն էր տեղափոխվել Արսեն Հովսեփյանը, ով ստացած վնասվածքից, նույն օրը՝ ժամը 01:03-ին, երեք րոպե անց, մահացել է։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) և 335-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենքի շրջանառություն)։
Դեպքի վայրի՝ Ռ. Մելիքյան փողոցի 52 հասցեի դիմաց կատարված զննությամբ հայտնաբերվել են 9×19 մմ տրամաչափի կրակված պարկուճ, գնդակի բեկոր, ինչպես նաև արյան հետքեր։ Քրեական վարույթի շրջանակում նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատաձգաբանական և դատագենետիկական։ Ստացվել են նաև դեպքի վայրը ֆիքսող տեսախցիկների տեսագրությունները։
ArmLur.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ քննչական կոմիտեից այսօր հայտնել են, որ դեպքից 8 օր անց ենթադրյալ հանցագործի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ նախաքննությունը շարունակվում է։ Իրավապահները նշում են, որ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ հանցագործության հանգամանքները և առերևույթ մեղավոր անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ, սակայն արդեն 3 տարի է անցել, բայց հանցագործը չի հայտնաբերվել։
Դրա համար մայրը ստիպված եղավ դիմել ՔՊ-ին, սակայն դեռ որևէ տեղաշարժ չկա։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում