«Տոտենհեմի» ժամանակավոր մարզիչ կարող է նշանակվել թիմի գործող ֆուտբոլիստը
The Telegraph պարբերականի հաղորդմամբ՝ լոնդոնյան «Տոտենհեմի» ժամանակավոր գլխավոր մարզչի պաշտոնը կարող է ստանձնել թիմի գործող ֆուտբոլիստ Բեն Դևիսը։
Քանի որ «Տոտենհեմի» պաշտպանը կոճի վնասվածքի պատճառով դաշտ դուրս չի եկել հունվարից, Անգլիայի Պրեմիեր լիգայի ակումբի ղեկավարությունը լրջորեն դիտարկում է 32-ամյա ֆուտբոլիստի թեկնածությունը՝ որպես գլխավոր մարզչի պաշտոնակատար մինչև մրցաշրջանի ավարտը: Նշվում է, որ Դևիսը թիմում մեծ հարգանք վայելող ֆուտբոլիստներից է և ներկայումս մարզչական կրթություն է ստանում:
Մարտի 29-ին, «Տոտենհեմը» պաշտոնապես հայտարարել է Իգոր Տուդորին գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին: Նրա գլխավորությամբ անցկացրած 7 հանդիպումում թիմը 5 պարտություն է կրել: «Տոտենհեմը» 30 միավորով զբաղեցնում է ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը: