Գիտնականները գրանցել են հզոր արեգակնային բռնկում
Երկուշաբթի օրը գրեթե երկու ամսվա ընթացքում առաջին անգամ X դասի հզոր արեգակնային բռնկում է գրանցվել, հաղորդում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիան։
«Տվյալներ են ստացվում արեգակնային խոշոր իրադարձության մասին։ Տեղի է ունեցել X մակարդակի բռնկում (ամենաբարձր մակարդակը)՝ առաջինը 2026 թվականի փետրվարի 4-ից ի վեր, կամ գրեթե երկու ամսից ի վեր», – ասվում է հայտարարության մեջ։
Լաբորատորիայի տվյալներով՝ արտանետված պլազմային ամպն արդեն նկատվել է տիեզերքից ստացված պատկերներում։
Տեղեկությունների համաձայն՝ պլազմային ամպի ժամանումը Երկիր կարելի է սպասել ապրիլի 1-2-ը ընկած ժամանակահատվածում։
Արեգակնային բռնկումները բաժանվում են հինգ կատեգորիայի՝ կախված ռենտգենյան ճառագայթման ինտենսիվությունից՝ A, B, C, M և X:
X դասի բռնկումները համարվում են չափազանց հզոր և կարող են առաջացնել ուժեղ գեոմագնիսական փոթորիկներ: