211652_close_icon
views-count2350 դիտում article-date 11:01 30-03-2026

Հայաստանի Ամերիկյան համալսարանը, անվտանգության նկատառումներից ելնելով, անցել է առցանց ուսուցման

Խնդրում ենք ի գիտություն ընդունել, որ ելնելով անվտանգության նկատառումներից և հաշվի առնելով Արևմտյան Ասիայի ու Մերձավոր Արևելքի ամերիկյան համալսարանների թիրախավորման վերաբերյալ Իրանի կողմից հնչեցված սպառնալիքները,երկուշաբթի՝ մարտի 30-ին, բոլոր դասերը կանցկացվեն առցանց ձևաչափով։ Նշենք, որ սա պարզապես նախազգուշական միջոցառում է: Համալսարանը ուշադիր հետևում է իրավիճակին և կտեղեկացնի ժամանակացույցի կամ ուսուցման ձևաչափի ցանկացած փոփոխության մասին։ Այս մասին ասված է համալսարանի տարածած հայտարարության մեջ։

«Ցանկանում ենք ընդգծել, որ մեր համալսարանի նկատմամբ որևէ ուղղակի սպառնալիք չի արձանագրվել, և առկա չեն հիմքեր համալսարանի՝ վտանգի մեջ գտնվելու վերաբերյալ, ուստի խուճապի պատճառ չկա։

Հարգելի՛ ՀԱՀ համայնքի անդամներ, խնդրում ենք պարբերաբար ստուգել ձեր էլեկտրոնային փոստերը և վերջին թարմացումների համար հիմնվել բացառապես համալսարանի պաշտոնական հաղորդագրությունների վրա»։

Նմանատիպ նյութեր