211652_close_icon
views-count631 դիտում article-date 20:41 29-03-2026

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետի հետ

Մարտի 29-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Նիցցայի նորընտիր քաղաքապետ Էրիկ Սիոտիի հետ։ Այս մասին տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպմանը մասնակցել են Նիցցայի քաղաքապետի տեղակալը, քաղաքային խորհրդի անդամներ, Նիցցայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Դեսպանը շնորհավորել է Էրիկ Սիոտիին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն։ Բարձր գնահատելով Էրիկ Սիոտիի շարունակական աջակցությունը Հայաստանին և ֆրանսահայ համայնքին` դեսպանը կարևորել է համատեղ ջանքերով հայ-ֆրանսիական պատմական ամուր բարեկամության ամրապնդմանն ուղղված քայլերը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում Նիցցայի և Երևանի միջև գործընկերության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերին։

Այնուհետև դեսպան Խաչատրյանը և քաղաքապետ Սիոտին մասնակցել են Նիցցայի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում տրված սուրբ պատարագին, ապա այցելել Պարսամյան դպրոց:

Դեսպանը հանդիպում է ունեցել նաև Նիցցայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր