211652_close_icon
views-count937 դիտում article-date 18:20 29-03-2026

Սուրբ Աննա եկեղեցում այսօրվա միջադեպից հետո ձերբակալվածների թիվը ավելացել է ևս մեկով

ՆԳՆ ոստիկանության ծառայողները խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալել են 3 անձի։

Նրանք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են Քննչական կոմիտե, այս մասին լրատվամիջոցներին հայտնում են ՆԳՆ-ից:

Հիշեցնենք, որ Սուրբ Աննա եկեղեցում այսօր Փաշինյանի մասնակցությամբ միջադեպ է եղել, ոստիկանները բերման են ենթարկել մի քանի քաղաքացիների, որոնք Նիկոլ Փաշինյանի հետ Սուրբ Աննա եկեղեցու բակում միջադեպի մասնակիցներ էին։ 

Նմանատիպ նյութեր