211652_close_icon
views-count66796 դիտում article-date 11:32 09-02-2020

Երևանում թիվ 99 ГАЗель-ի վարորդը եղել է խմած, վիրավորների թիվն էլ ավելացել է մեկով, իսկ որոշ լրատվամիջոցներ փորձում են հանրությանը մոլորեցնել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 8-ին, «Վարդանանց» բժշկական կենտրոն է դիմել Երևանի բնակչուհի, 40-ամյա Լիլիթ Գ.-ն՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հիվանդանոց մեկնած ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներին հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է փետրվարի 5-ին՝ Երևանում թիվ 99 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի միկրոավտոբուսի սրահում, երբ ГАЗель-ը Իսակովի պողոտայում բախվել էր Honda-ին, այնուհետև դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հարվածել ծառին: Տեղի ունեցած նշված վթարի մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը ֆոտոռեպորտաժ և տեսանյութ էր հրապարակել, ինչպես նաև, որ սթափության փորձաքննությամբ պարզվել էր, որ ГАЗель-ի վարորդը եղել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր՝ 0,989 մգ/լ աստիճանի: Հրապարակումից հետո պարզաբանումով հանդես եկավ նաև Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը, որից հետո «Armlur.am» էլեկտրոնային կայքն ու «Ժողովուրդ» օրաթերթը նյութ հրապարակեցին, որ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը ստում է. թիվ 99 երթուղու վարորդը հարբած չի եղել: Գուցե չանդրադառնայինք այս խնդրին, եթե [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] չդիմեին մեծ թվով քաղաքացիներ, ովքեր փորձում էին մեզ նույնպես մեղադրել ապատեղեկատվություն տարածելու մեջ, մինչդեռ վարորդը սթափության փրաձաքննության է ենթարկվել միջազգային չափանիշներին համապատասխան սարքով, որը օգտագործվում է աշխարհի բազմաթիվ երկրներում և այն հնարավոր չէ կեղծել: Ու այդ ամենը ապացուցում է, որ վարորդը եղել է ոչ սթափ, խմածության ամենաբարձր աստիճանի: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդն անգամ վարորդական իրավունքի վկայական իր մոտ չի ունեցել և դեպքի վայրում իրեն օգնության ձեռք մեկնած քացաքացիներին հայտնել է, որ վարորդական իրավունքի վկայականը «զալոգի» տակ է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրա վարորդական իրավունքի վկայականի ժամկետն անցած է: Ինչպես[url=https://shamshyan.com/hy/article/2020/02/05/1146659/] ավելի վաղ[/url] դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 5-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ժողովրդին հայտնի Երևանյան լճի հարևանությամբ գտնվող կամրջի վրա, բախվել էին 59-ամյա Օնիկ Ադամյանի վարած թիվ 99 երթուղին սպասարկող մարդատար «Գազել» մակնիշի և 29-ամյա Ռաֆիկ Մեսրոպյանի վարած Honda Fit մակնիշի 36 FՍ 345 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Գազել»-ի վարորդն ու նրա 6 ուղևորները օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների մի քանի բրիգադների կողմից նախ տեղում բուժօգնություն էին ստացել, ապա տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիներն ու Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Վրույր Գաբրիիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր էին նախապատրաստվում։ «Գազել»-ի վարորդը տեղում ենթարկվել էր սթափության փորձաքննության. պարզվել էր, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան) վիճակում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 122+
122+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր