211652_close_icon
views-count628 դիտում article-date 16:25 29-03-2026

Իրանը հայտնել է Պոլ քաղաքի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի իրականացրած ավիահարվածի հետևանքով 5 հոգու մահվան մասին

Իրանի հարավ-արևմտյան Խուզեստան նահանգի Պարսից ծոցի ափին գտնվող Պոլ նավահանգստային քաղաքում ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված ավիահարվածի հետևանքով հինգ մարդ զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։

«Մարտի 29-ի առավոտյան ամերիկա-սիոնիստական ​​թշնամին իր հանցավոր գործողություններով հարձակվել է Պոլ նավահանգստային քաղաքի նավամատույցի վրա։ Հարձակման հետևանքով մեր հինգ քաղաքացի զոհվել է, ևս չորսը՝ վիրավորվել», – ասվում է հայտարարության մեջ։

Tasnim-ի փոխանցմամբ՝ Իրանի հյուսիսային Գիլան նահանգում գտնվող Օսմավանդան գյուղի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հասցված հարվածի հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ, հինգը՝ վիրավորվել։

 

Նմանատիպ նյութեր