211652_close_icon
views-count3226 դիտում article-date 19:06 28-03-2026

Հարկերը շատ են, գործ չկա, շաբաթով առևտուր չի լինում. քաղաքացու բողոքը՝ Փաշինյանին․ Oragir.News

Oragir.News-ը գրում է․ Այսօր՝ մարտի 28-ին, Փաշինյանն իր թիմով կրկին շրջում էր Երևանում: Խանութներից մեկի մոտ քաղաքացին հարց ուղղեց Փաշինյանին՝ «ինչքա՞ն դիմանանք դժվարություններին, գործ չկա, առևտուր չկա»:

«Շատ լավ խանութ ա, պիտի առևտուր լինի, ի՞նչն ա պատճառը, որ առևտուր չկա, մի ժամանակ առևտրի շատ մեծ հատվածը Մալաթիայի շուկայում էր, կամաց-կամաց տեղափոխվում ա տարբեր խանութներ, ինտերնետ, օրինակ՝ ինտերնետում վարագույրի վաճառք կա՞: Լավ, Կառավարությունը ի՞նչ պիտի անի», հարցրեց Փաշինյանը:

Քաղաքացին պատասխանեց, որ հարկերն քչացնի, քանի որ շատ են:

«Հարկն ընդամենը 1 տոկոս ա, ուզում եք ասել՝ 100 հազարից 1000 դրամը շատ ա՞:

«Մենք աղբն էլ ենք հանում, ջուրն էլ ենք հանում, ու կարծեմ՝ 1,5 տոկոս ենք հարկ մուծում»

Զրույցին միջամտեց Գևորգ Պապոյանը.

«Ներողություն, էդ 1,5 տոկոս հարկն էլ չվճարե՞ք»:

Տեսանյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նմանատիպ նյութեր