Դեբեդի մոտ այգիներ ունեցողներին հորդորում ենք առաջիկա 2 օրերին դադարեցնել աշխատանքները. մարզպետ
Առատ տեղումներով պայմանավորված Դեբեդում նկատվում է ջրի ծավալի ավելացում։
Այս առնչությամբ Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել է. «Քաղաքացիներին խնդրում եմ տարածություն պահպանել առափնյա հատվածներից։ Այն քաղաքացիները, ովքեր առափնյա այգիներ, անասնագոմեր ունեն, խնդրում եմ այսօր և առաջիկա 2 օրերին դադարեցնել գյուղատնտեսական աշխատանքները։ Խնդրում եմ պահպանել զգոնություն։
Այսօր անցկացրել եմ ընդլայնված կազմով խորհրդակցություն ՆԳՆ փրկարար, պարեկային ծառայությունների, ոստիկանության մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքապետերի, մարզի բժշկական կենտրոնների տնօրենների, ՀԷՑ-ի, Վեոլիայի, Գազպրոմի ներկայացուցիչների և մի շարք այլ պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ։
Կատարված է աշխատանքի հստակ բաժանում, աշխատում ենք 24/7 ռեժիմով։
Ընդգծեմ, որ դեռ նախորդ տարի կատարվել է Դեբեդի հունի մաքրման լայնածավալ աշխատանք` տասնյակ միավոր ծանր տեխնիկայի ներգրավմամբ։»։