Վարկով ենք ապրում, ներդրող չկա. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի գլխավորությամբ, մարտի 26-27- ին աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզի Սիսիան և Գորիս քաղաքներում։
Այցելության ընթացքում Նարեկ Կարապետյանը ներկայացրել է Հայաստանի ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի գլխավորած ուժի ծրագրերն ու ուժեղ Հայաստան կառուցելու տեսլականը։
Համակիրների հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկմանը Կարապետյանը պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին։
Գորիսում համակիրների հետ հանդիպմանը Նարեկ Կարապետյանը նշել է․ «Մեր երկրի ղեկավարը վերջին 8 տարվա մեջ ավելի շատ պարտք է վերցրել, քան մեր երկիրը 28 տարվա մեջ։ Ամեն օր Հայաստանի վրա 3 միլիոն դոլար պարտք կա։ Վարկով ենք ապրում, ներդրող չկա»։
Նարեկ Կարապետյանի խոսքով, հայերն իրենց բնույթով ձեռներեց են․ «Հայաստանից դուրս, եթե դուք տեսնեք մեր տարածաշրջանի ազգերից յուրաքանչյուրին, կտեսնեք, որ ամենալավը հայն է ապրում այդ ինչի՞ց է, ուղեղից, աշխատասիրությունից: Իսկ ինչո՞ւ է Հայաստանը տարածաշրջանի ամենաաղքատ ապրող երկիրը: Տնտեսությունից հասկացող գործիչ չենք ունեցել մինչև հիմա: Հիմա մեր առաջարկն է՝ ամեն ինչ փորձել ենք, հիմա այս մեկը փորձենք՝ մարդ, ով փողի կարիք չունի, մարդ, ով արդեն հարուստ է գալիս»։