19462 դիտում
20:13 04-05-2023
Mercedes-ի վարորդի կոպիտ խախտումը Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց․ նման վարորդի համար ժողովուրդն ասում է՝ երևի «ուղեղից թոփալ է»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այն, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկների ներկայությունը շատ վարորդների համար զսպաշապիկ է, դա փաստ է, քանի որ բազմաթիվ օրինախախտ վարորդներ քաջ գիտակցում են, որ եթե խախտեն ճանապարհային երթևեկության կանոնները ու այդ ամենը նկատի պարեկը, ապա նրանց ոչ մի աղերսանք, զանգ ընկերոջը օգուտ չի տա։
Կատարված իրավախախտման համար պարեկի կողմից ենթարկվելու է վարչական պատասխանատվության, անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան տեղափոխվելու է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ցավոք, կան վարորդներ, որոնց մասին ժողովուրդն ասում է՝ «նմաններն ուղեղից թոփալ են»։
Այսօր՝ մայիսի 4-ին, Mercedes մակնիշի 13 АО 013 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ոչ ավել, ոչ պակաս Բաղրամյան պողոտա 26 հասցեի՝ ՀՀ նախագահի նստավայրի դիմաց, չարամտորեն խախտելով երթևեկության կանոնները, մոտ 5 րոպե հոծ գծերի վրա կանգնած, դարձյալ ժողովրդի լեզվով ասած՝ երթևեկության «հերն անիծեց», այդ թվում վթարային իրավիճակ ստեղծելով մյուս վարորդների համար։
Հիմա ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պատասխանատուները պետք է հրատապ հայտնաբերեն Mercedes-ի այս օրինախախտ վարորդին և ենթարկեն վարչական պատասխանատվության, ինչից հետո գուցե վարորդը լրացուցիչ ծանոթանա ճանապարհային երթևեկության կանոններին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+