211652_close_icon
views-count820 դիտում article-date 23:25 25-03-2026

ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն

Նրանք, ովքեր խարդախություն են թույլ տալիս, ստիպում են որպեսզի վիզայի բոլոր դիմողների նկատմամբ առավել աչալուրջ ստուգումներ կատարվեն։ Այս մասին հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ, և մեր աշխատակիցները խարդախության ցանկացած դեպք առավելագույնս լուրջ են ընդունում։ Եթե տեղյակ եք վիզաների հետ կապված խարդախությունների մասին, ապա խնդրում ենք հաղորդում ներկայացնել»,-նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր