211652_close_icon
views-count1794 դիտում article-date 17:56 19-11-2019

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների շնորհիվ պետբյուջե է մուտքագրվել պետությանը պատճառված վնասից 879.170 ՀՀ դրամ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է իրավախախտման 44 դեպք, որից 30 դեպքով հաշվարկվել է 53.506.300 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 19 դեպքով նշանակվել 2.250.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Մասնավորապես` [b]Բուսական աշխարհի պահպանության ոլորտ [/b] Արձանագրվել է 32 դեպք, որից 27-ով առնչությամբ հաշվարկվել է 53.482.100 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 9-ով նշանակվել 1.080.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի ծառահատման 6 դեպքով (77 հաճարենի, 33 բոխի, 1 ուռենի, 3 բալենի, 1 թխկի, 1 թեղի, 6 լորենի, 41 կաղնի) հաշվարկվել է 15.560.800 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (4 խմ թափուկ վառելափայտ)՝ 72.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում արձանագրված փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի, ապօրինի ծառահատման 2 դեպքով 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 3 դեպքով (72 բոխի, 222 հաճարենի, 10 կաղնի, 3 թխկի, 2 թեղի) հաշվարկվել է 36.727.500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 16 դեպքով հաշվարկվել է 1.075.600 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 4 դեպքով (7.9 խմ վառելափայտ, 50.77 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել 530.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք ։ Նախկինում արձանագրված ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Սյունիք՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (2 բոխի) հաշվարկվել է 21.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք Գեղարքունիք՝ փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,7 խմ վառելափայտ) հաշվարկվել է 25.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ [b]Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ [/b] Արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 11.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 1-ով նշանակվել 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ ապօրինի որսի 1 դեպքով (1 հատ սև կեռնեխ) հաշվարկվել է 1.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։ Սյունիք՝ նախկինում արձանագրված կաքավի ապօրինի որսի 1 դեպքով հաշվարկվել է 10.000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել 70.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք ։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ [b] Արձանագրվել է 4 դեպք: [/b] Արագածոտն՝ նախկինում արձանագրված լեռնային զանգվածի հանման և տեղափոխման աշխատանքների իրականացման 1 դեպքով նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Լոռի՝ առանց մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետման թույլտվության մթնոլորտ արտանետման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևան՝ նախկինում արձանագրված հողի բերրի շերտի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Գեղարքունիք՝ նախկինում արձանագրված ավազակոպճի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ [b] Իրականացվել է 6 ստուգում։ [/b] Լոռի` նախկինում «Հազար ու մեկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 200.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Կոտայք՝ նախկինում «Հով-Խաչ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևան՝ նախկինում «Լավ-Սար» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հաշվարկվել է 13.200 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևան՝ նախկինում «Խաչհար» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ Երևան՝ նախկինում «Շինպլյուս» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում նշանակվել է 150.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։ ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 2 գործ (100.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 879.170 ՀՀ դրամ:

Նմանատիպ նյութեր