Հպարտ եմ, որ վարչապետը ներողություն է խնդրել. Ռուբինյանը՝ մետրոյում տեղի ունեցած դեպքի մասին
Ես կարծում եմ, որ մարդկային դաստիարակության կարևորագույն կետերից մեկը ներողություն խնդրելու ունակությունն է և ես հպարտ եմ, որ վարչապետն այդ ներողությունը խնդրել է։ Tert.am-ի փոխանցմամբ, այս մասին Ազգային ժողովում, ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ մետրոյում տեղի ունեցած դեպքի մասին Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որտեղ նշում է՝ նման տոնով խոսելը նշանակում է դաստիարակության՝ հայկական կոդի բացակայություն։
«Վերադառնալով Պողոս Պողոսյանի սպանությանը. Ռոբերտ Քոչարյանի թիկնապահը սպանել է «Պրիվետ, Ռոբ» ասած դաշնակցականին, դրանից հետո ոչ միայն ներողություն չի խնդրել դրա համար, մի հատ էլ հայտնի տեսանյութ կա՝ ասում է՝ այդ մարդը, եթե ողջ լիներ, մի երկու բան կասեի»,-նշեց նա: