211652_close_icon
views-count310 դիտում article-date 11:35 25-03-2026

ՀՀ-ն Կովկասյան ընձառյուծի պոպուլյացիայի անկումը կանխելուն ուղղված համաձայնագիր կվավերացնի. նախագիծ

Ազգային ժողովի՝ մարտի 25-ի նիստին ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը ներկայացրեց «Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքի վերաբերյալ» շրջանակային համաձայնագիրը վավերացնելու նախագիծը, որի նպատակն է խթանել խոշոր կատվազգիների պահպանության ոլորտում միջազգային համագործակցությունը, կանխել դրանց պոպուլյացիաների անկումը:

Ըստ նախարարի՝ ՀՀ-ն այս նախաձեռնությանը միացել է  2025 թվականին՝ ստորագրելով համապատասխան փաստաթուղթ:

«Հայաստանի համար այս համաձայնագիրն ունի ոչ միայն միջազգային, այլև անմիջական նշանակություն: Մեր հարուստ կենսաբազմազանության մեջ առանձնահատուկ դեր ունի Կովկասյան ընձառյուծը, որը կենդանական աշխարհի հազվագյուտ և արժեքավոր ներկայացուցիչներից է»,- ասաց նա:

Նախարարը ընդգծեց՝ ընձառյուծն էկոհամակարգի կարևոր ցուցիչ է, այդ իսկ պատճառով ընձառյուծի պահպանությունը միայն մեկ կենդանատեսակի պահպանություն չէ, այլև բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն:

Նախարարը նաև ընդգծեց՝ ՀՀ անդամակցությունը համաձայնագրին միջազգային համագործակցությունը զարգացնելու, ինչպես նաև համատեղ հետազոտություններ իրականացնելու, կենսաբազմազանության պահպանության ոլորտում լավագույն փորձը կիրառելու հնարավորություն կտա:

Նմանատիպ նյութեր