211652_close_icon
views-count388 դիտում article-date 15:42 23-03-2026

Հայաստանը շահագրգռված է և հույս ունի, որ Իրանի շուրջ հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի․ Արարատ Միրզոյան

 Հայաստանը շահագրգռված է և հույս ունի, որ Իրանի շուրջ հնարավորինս շուտ խաղաղություն կհաստատվի։ Այս մասին մարտի 23-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարը խուսափել է պատասխանել Ադրբեջանի և Իրանի միջև հնարավոր հակամարտության մասին հարցին, սակայն ընդգծել է Իրանի շուրջ շուտափույթ խաղաղության հաստատման հարցում Հայաստանի շահագրգռվածությունը։

ԱԳ նախարարը նաև տեղեկացրել է, որ մեծ աշխատանք է կատարվել հակամարտությունից տուժած երկրներից հայերի տարհանման ուղղությամբ։ Նրա խոսքով՝ դեսպանատների կողմից հաստատվել են կապեր, գործարկվել են թեժ գծեր։ Քաղաքացիների մի մասը ցանկացել է մնալ, բայց դեռ կան Հայաստան գալու ցանկություն ունեցողներ։ Մեկնաբանելով տոմսերի բարձր արժեքը՝ Միրզոյանը նշել է, որ կառավարությունը պատրաստ է փոխհատուցել մի մասը (250 հազար դրամ), և ցանկացողները կարող են դիմել։

Նմանատիպ նյութեր