211652_close_icon
views-count553 դիտում article-date 13:24 23-03-2026

Հռոմի թաղամասերից մեկում հզnր պայթյnւնի հետևանքով 3 շենք է վնասվել

Կիրակի օրը Հռոմի թաղամասերից մեկում հզոր պայթյուն է տեղի ունեցել: Արդյունքում վնասվել է երեք շենք, որոնցից մեկը փլուզվել է: Մոտ 60 մարդ ստիպված է եղել լքել իր տունը: Երկու մարդ ստացել է ծանր վնասվածքներ և հոսպիտալացվել է, հայտնում է տեղական Il Messaggero պարբերականը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:00-ին Պիանա դել Սոլե թաղամասում՝ Վիա Տավանյասկո և Վիա Կաստելինալդո փողոցների միջև:

Ներկայումս դեպքի վայրում աշխատում են փրկարարները, բժիշկները և իրավապահ մարմինների աշխատակիցները: Շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Որպես հիմնական վարկած դիտարկվում է գազի համակարգի անսարքությունը: Ըստ ականատեսների՝ նախքան փլուզումը լսվել է հզոր դղրդյուն:

Նմանատիպ նյութեր