29194 դիտում
14:51 14-10-2017
Հերթական գողությունը՝ «Իզի Փեյ» ԱՊԸ-ից. Սարյան փողոցում կոտրել են վճարային տերմինալը և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար
Երեկ՝ հոկտեմբերի 13-ին, հերթական գողությունն է տեղի ունեցել Երևանում «Իզի Փեյ» ընկերության նկատմամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ընկերության իրավաբանը դիմելէ Ոստիկանության Կենտրոնական բաժին և հայտնել, որ նույն օրը, ժամը 04։30-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Սարյան փողոցի 35 հասցեում գտնվող «Իզի Փեյ» ընկերությանը պատկանող վճարային տերմինալը կոտրելու միջոցով այնտեղից հափշտակել են խոշոր չափի գումար։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողը կամ գողերը տարել են մոտ 375 հազար դրամ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Գեղամյանի կողմից հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու և այն կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ նյութեր
16754 դիտում
20:21 13-05-2024
Գողություն՝ Երևանում․ «Իզի փեյ» վճարային տերմինալի փականը կոտրելու միջոցով գաղտնի հափշտակել են մոտ 3 մլն դրամ գումար
Այս բաժնից
2077 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)