211652_close_icon
views-count529 դիտում article-date 16:13 21-03-2026

Նախատեսվում է չորս տարում լուծել ՀՀ ՊՆ հերթացուցակում գրանցված զինծառայողների բնակապահովման խնդիրը. Նիկոլ Փաշինյան

Կառավարության կողմից առաջիկայում նախատեսվող որոշմամբ՝ չորս տարվա ընթացքում կլուծվի ՀՀ զինված ուժերի զինծառայողների բնակարանային ապահովման ծրագրի հերթացուցակում գրանցված անձանց բնակապահովման խնդիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Որոշումը հիմա ընդունում ենք, ֆինանսավորումը բացում ենք և 4 տարում բոլոր տները տալիս ենք»,-հավաստիացրեց վարչապետը։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն էլ հավելեց, որ նախատեսվում է տարեկան կտրվածքով լուծել հերթագրված շուրջ 800 բնակապահովման խնդիր։

Նմանատիպ նյութեր