2915 դիտում
17:00 17-12-2019
Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրը համալիր լուծում կստանա. Արայիկ Հարությունյան
Հայտնի ճշմարտություն է, որ ամուր սահմանն առաջին հերթին ապահով թիկունքն է, և այս կապակցությամբ ժամանակին անցկացված բազմաթիվ քննարկումները վերջապես իրենց հանգուցալուծումը կստանան մինչև 2023թ.-ը: Ծրագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ 25 մլրդ դրամ է կազմում, ընդգրկում է նաև Պաշտպանության բանակի զինթոշակառուներին:
Այս ուշագրավ հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում արել է Արցախի նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսացության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ այդ առթիվ հրապարակավ երախտագիտություն է հայտնում ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ով անվարան ընդառաջել է այդ առաջարկին՝ տասնամյակների խնդրին հիմնավոր լուծում տալու համար:
«Բնակարանային հարցն, ընդհանուր առմամբ, համարվում է մեր հանրապետության թիվ մեկ խնդիրներից մեկը: Անցած տարիներին այս ուղղությամբ կառավարությունը զգալի աշխատանք է կատարել, պետական աջակցությամբ ներդրվել է հիփոթեքային ծրագիր, սոցիալական քաղաքականության շրջանակներում հարյուրավոր ընտանիքներ բնակարանամուտ են տոնել, կառուցվել են ամբողջական թաղամասեր, սակայն առկա պահանջարկը ոչ միայն շարունակում է գտնվել առաջնային տեղում, այլև ծրագրի վերանայման անհրաժեշտություն է առաջացել:
Շատ երկար եմ մտածել այս ուղղությամբ, և կարծես թե գտել եմ այն օպտիմալ լուծումը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ կներկայացնեմ ձեր ուշադրությանը: Մասնավորապես՝ հիփոթեքի հետ կապված մեր առաջարկները, գործող կարգերի համեմատ, հեղափոխական կլինեն, որի հիմքում դրել ենք յուրաքանչյուր ընտանիքի պարտադիր բնակարանով ապահովելու փիլիսոփայությունը: Իսկ թե ինչպե՞ս, այդ մասին կանդրադառնամ հաջորդիվ:
Այսօր քննարկման հիմնական թեման ուզում եմ դարձնել Պաշտպանության բանակի հերթացուցակում գտնվող բոլոր զինծառայողների բնակարանային խնդիրը: Հայտնի ճշմարտություն է, որ ամուր սահմանն առաջին հերթին ապահով թիկունքն է, և այս կապակցությամբ ժամանակին անցկացված բազմաթիվ քննարկումները վերջապես իրենց հանգուցալուծումը կստանան մինչև 2023թ.-ը:
Գուցե առաջին անգամ, բայց այս առթիվ հրապարակավ երախտագիտությունս եմ հայտնում ՀՀ Վարչապետին, ով անվարան ընդառաջեց մեր առաջարկին՝ տասնամյակների խնդրին հիմնավոր լուծում տալու համար: Ի դեպ, ծրագիրը, որի ընդհանուր արժեքը շուրջ 25 մլրդ դրամ է կազմում, ընդգրկում է նաև Պաշտպանության բանակի զինթոշակառուներին: Ընդամենը ամիսներ անց երկու կառավարությունների համատեղ ջանքերով Արցախը կվերածվի մեծ շինհարթակի:
Այո՛, բանակը մեր լինելիության երաշխավորն է, իսկ սպառազինության, նյութատեխնիկական և այլ հարցերին զուգահեռ՝ զինծառայողների սոցիալական խնդիրները մշտապես շարունակելու է գտնվել մեր ամենօրյա ուշադրության կենտրոնում»,- գրել է Ա. Հարությունյանը:
[b]«Ազատ հայրենիք» կուսացության մամուլի կենտրոն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան