211652_close_icon
views-count286 դիտում article-date 19:24 19-03-2026

Այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր ամբողջ կյանքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել. Իվետա Տոնոյան

«Առաջարկ Հայաստանին» նախաձեռնության համակարգող Իվետա Տոնոյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ի պատասխան տարբեր ԶԼՄ-երի գործընկերներիս հարցումների կարճ արձագանքեմ իշխանությունների ղեկավարի այսօրվա հայտարարություններին։

2018-ին իշխանության եկած քաղաքական թիմի անդամների ճնշող մեծամասնությունը անգամ աշխատանքային գրքույկ չի ունեցել ու նրանց առաջին աշխատանքը նախարարի, պատգամավորի կամ պետական այլ բարձրաստիճան պաշտոնների զբաղեցումն է եղել։

Կենսագրության և փորձի բացակայությամբ երկիրը ղեկավարելու ցավոտ հետևանքներին առ այսօր բախվում ենք բոլորս։

Թերևս սա է պատճառը, որ այսօրվա քաղաքական ուժի ղեկավարը ընդգծված անտագոնիզմ ունի այն գործիչների հանդեպ, ովքեր իրենց ամբողջ կյանքի ընթացքում Հայաստանում ու Արցախում կառուցել են, ոչ թե քանդել, բարիք են ստեղծել են, ոչ թե արժեքներ ոչնչացրել։

 

Նմանատիպ նյութեր