211652_close_icon
views-count535 դիտում article-date 23:45 18-03-2026

Սպիտակ տունը հայտնում է հակամարտության սկզբից ի վեր իրանական 120 նավ խորտակելու մասին

Ամերիկացի զինվորականները շուրջ 7800 թիրախ են խոցել և 120 նավ խորտակել Իրանի հետ շարունակվող հակամարտության 18 օրվա ընթացքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը:

«Այսօր այդ գործողության 18-րդ օրն է … այս պահին մենք խոցել ենք ավելի քան 7800 թիրախ, ավելի քան 120 իրանական ռազմանավ հանգչում է օվկիանոսի հատակին», – ասել է նա:

Նմանատիպ նյութեր