Հակամարտության սկզբից ի վեր Ուկրաինայից տեղահանվածների թիվը կազմել է 1.3 մլն մարդ. ՄԱԿ
Մայիսի 27-ին ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը նշել է, որ աճում է այն մարդկանց թիվը, ովքեր Ուկրաինայի հարավ-արևելքում հակամարտության պատճառով լքում են երկիրը:
Դյուժարիկը ներկայացրել է մարդասիրական հարցերով ՄԱԿ վարչության հավաքած նոր տվյալները, որոնց համաձայն՝ հակամարտության սկզբից ի վեր ներքին տեղահանվածների թիվը կազմել է 1.3 մլն մարդ: Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, Դյուժարիկը նշել է, որ Ուկրաինան լքած մարդկանց թիվն օրեցօր ավելանում է. 857 հազար մարդ դիմել է ապաստանի, կեցության թույլտվության և հարևան երկրներում այլ ձևերով օրինականորեն հաստատվելու համար: Միայն վերջին 2 շաբաթում այդ մարդկանց թիվը հասել է 23 հազարի: