910 դիտում
14:35 31-10-2024
Տասնամյակներ շարունակ սխալ բաներով ենք կերակրվել, ՀՀ-ի արտաքին քաղաքական առաջնահերթությունը տնտեսությունը պետք է լինի. Գևորգ Պապոյան
Իմ կարծիքով` ՀՀ-ի արտաքին քաղաքականության թիվ մեկ առաջնահերթությունն անվտանգային միջավայրի ապահովումը պետք է լինի, որտեղ շատ մեծ նշանակություն ունի տնտեսությունը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառալով Արարատ Միրզոյանի այն հայտարարությանը, որ Ցեղասպանության օրակարգը արտգործնախարարության առաջնահերթություններից չէ:
«Ցավոք սրտի, տնտեսությունը, ներդրումները արտաքին քաղաքական բլոկի համար տասնամյակներ շարունակ չեն եղել առաջնահերթություն: Ամեն դեսպանի առաջ ամենակարևոր խնդիրը, որ պետք է դնենք, այն է, թե ինչքան պետք է ավելացնենք այդ երկրի հետ առևտրաշրջանառությունը: Անվտանգային հարցը լուծվում է այն ժամանակ, երբ ներդրում է գալիս, ոչ մի հարց չի լուծվի, քանի դեռ տնտեսությունը պատշաճ մակարդակի վրա չէ: Երբ լուծվում է տնտեսության հարցը, այն իր հետ լուծում է նաև անվտանգային, մշակութային ու մի շարք այլ հարցեր»,- ասաց նա:
Պապոյանի գնահատմամբ՝ տասնամյակներ շարունակ ՀՀ-ում սխալ քաղաքականություն է վարվել:
«Այդ քաղաքականությունը վարվել է անգամ դպրոցական դասագրքերի մակարդակով, դա է պատճառը, որ ձեզ համար խորթ է այդ ամենը, ինչ տեղի է ունենում: Մենք տասնամյակներ շարունակ կերակրվել ենք ինչ-որ բաներով, որի արդյունքում տեղի է ունեցել պետության կորուստ»,- ասաց Պապոյանը:

Նմանատիպ նյութեր
8235 դիտում
21:37 25-06-2017
Ռուսաստանը տասնամյակներ շարունակ խաթարում է ԱՄՆ-ի ժողովրդավարությունը. ԿՀՎ-ի տնօրեն
Այս բաժնից
1879 դիտում
23:45 31-12-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձը
2497 դիտում
23:30 31-12-2024
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ամանորյա մաղթանքը
1249 դիտում
23:11 31-12-2024
Վստահ եմ, որ շարունակում ես ապրել ուժեղ ու բարեկեցիկ հայրենիք ունենալու նպատակներով․ Մեսրոպ Առաքելյան