211652_close_icon
views-count796 դիտում article-date 23:59 17-03-2026

«Կրասնոդարը» 4:0 հաշվով հաղթեց ԲԿՄԱ-ին եւ եզրափակիչում է

Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարը» դուրս եկավ երկրի գավաթի խաղարկության եզրափակիչ։
Կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Կրասնոդարը» 4:0 հաշվով հաղթեց անցած տարվա գավաթակիր ԲԿՄԱ-ին։

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի ավագ, կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 90-րդ րոպեին։

Առաջին խաղում «Կրասնոդարը» ԲԿՄԱ-ին պարտվել էր 1:3 հաշվով։

Եզրափակիչում «Կրասնոդարի» մրցակիցը կլինի «Դինամո» - «Սպարտակ» դիմակայության հաղթողը։

Նմանատիպ նյութեր