211652_close_icon
views-count661 դիտում article-date 22:51 16-03-2026

Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել


Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերի» 37-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ձախ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հաղորդում է միլանյան ակումբի պաշտոնական կայքը։ Նա բուժզննում է անցել այսօր։

Իտալիայի առաջնության 29-րդ տուրում «Ինտերը» մարտի 14-ին Միլանում 1:1 հաշվով էր խաղացել «Ատալանտայի» հետ։ Մխիթարյանը մասնակցել էր երկրորդ խաղակեսին։

Մխիթարյանի մասնակցությունը «Ֆիորենտինայի» դեմ հաջորդ հանդիպմանը Ա Սերիայում քիչ հավանական է։

«Ինտերը» 68 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։

Նմանատիպ նյութեր