Հենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն աճուկի վնասվածք է ստացել Ա Սերիայի 6-րդ տուրի՝ «Լեչեի» հետ [url=https://shamshyan.com/hy/article/2019/09/29/1136465/]խաղում[/url] (1:0):
Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի մամուլի քարտուղարությունը։
Վնասվածքի լրջությունը պարզ կլինի վաղը, երբ մեր ավագը կենթարկվի բուժզննության:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 12-ին և 15-ին Եվրո-2020-ի ընտրական փուլի շրջանակում արտագնա հանդիպումներ կանցկացնի Լիխտենշտեյնի և Ֆինլանդիայի հետ համապատասխանաբար։