211652_close_icon
views-count517 դիտում article-date 22:20 15-03-2026

Նա ֆուտբոլի պատմության բոլոր ժամանակների լավագույն մարզիչն է. Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան առանձնացրել է ֆուտբոլի պատմության լավագույն երեք մարզիչներին։ Գրում է armsport.am-ը:

Իսպանացի մասնագետն իր կազմած լավագույնների ցուցակի առաջին հորիզոնականը հատկացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդար գլխավոր մարզիչ սըր Ալեքս Ֆերգյուսոնին։

«Սըր Ալեքսն առաջին համարն է՝ իր կայունության, նվաճած տիտղոսների քանակի և այն բանի շնորհիվ, թե ինչպես էր նա տարիներ շարունակ վերակառուցում թիմը։ Սակին այնքան տիտղոսներ չի նվաճել, որքան սըր Ալեքսը, բայց նա փոխեց մարզիչների ու խաղացողների մի ամբողջ սերունդ։ Այդ իսկ պատճառով Ֆերգյուսոնն առաջինն է, ապա հաջորդում են Կրոյֆն ու Սակին»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում GiveMeSport-ը։

 

Նմանատիպ նյութեր