211652_close_icon
views-count322 դիտում article-date 17:32 15-03-2026

Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․

«Իրանի դեմ նախորդ և ներկայիս պատերազմների պատճառով Իրանում տեղի է ունեցել հսկայական փոփոխություն, և դա վերաբերում է այս երկրի ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Իսլամական հեղափոխություն իրականացրած և իրանա-իրաքյան պատերազմի մասնակից սերնդին փոխարինել է իրանցի ռազմաքաղաքական գործիչների երկրորդ սերունդը։

Չնայած այս սերունդն իր հերթին անցել է այնպիսի լրջագույն փորձությունների միջով, ինչպիսիք էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարն Իրաքում և պատերազմը Սիրիայում, այսուհանդերձ այն չունի Իրանի դեմ ուղղակի ագրեսիան չեզոքացնելու այն փառքը, որն ուներ նախորդ սերունդը։

Հետևաբար, իրանական ներկա ռազմաքաղաքական ղեկավարության ուժգին մոտիվացիան պաշտպանելու Իրանն, ակներևաբար, նկատելիորեն սնվում է նաև այս հանգամանքից»։

 

Նմանատիպ նյութեր