Իրանի իշխանությունները մինչև մարտի 22-ը երկարաձգել են օդային տարածքի փակումը
Իրանի իշխանությունները մինչև մարտի 22-ը երկարաձգել են երկրի օդային տարածքում թռիչքների արգելքը: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Մերձավոր Արևելքի ավիակարգավարական շրջանակների աղբյուրին։
«Իրանի օդային տարածքը փակ կլինի մինչև մարտի 22-ը՝ կիրակի, համաշխարհային ժամանակով մոտավորապես ժամը 08:30-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Ըստ նրա, բացառություն կարող են լինել պետական, ռազմական և սանիտարական ավիացիայի թռիչքները, ինչպես նաև որոնողափրկարարական նպատակով և քաղաքացիական ավիացիայի կառավարման մարմնի հատուկ թույլտվությամբ իրականացվող չվերթները:
Նախկինում թռիչքների արգելքը գործում էր մինչև մարտի 15-ի կեսօրը: «Այժմ այն երկարաձգվել է մեկ շաբաթով»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Նա հիշեցրել է, որ Իրանի օդային տարածքը փակվել էր փետրվարի 28-ի կեսօրին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունը սկսելուց հետո։ Հարվածների տակ են հայտնվել իրանական խոշորագույն քաղաքները, այդ թվում՝ Թեհրանը: