211652_close_icon
views-count934 դիտում article-date 12:30 13-03-2026

ՀՀ-ում 86 օր հետո չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ, սա մենք վստահեցնում ենք․Արթուր Միքայելյան

«Ազատությու´ն Սամվել Կարապետյանին, Ազատությու´ն Հայաստանին» պահանջով Երևանի տարբեր հատվածներում այս պահին համաժամանակյա բողոքի ակցիաներ են ընթանում։
 
«ՀՀ-ում 86 օր հետո չի լինելու ոչ մի քաղաքական բանտարկյալ, սա մենք վստահեցնում ենք։ Հունիսի 8-ից հետո ՀՀ քաղաքացիներն ապրելու են ուժեղ Հայաստանում, որտեղ հարգված են լինելու մարդու բոլոր իրավունքները, որտեղ մարդիկ չեն դատապարտվելու իրենց կարծիքը արտահայտելու համար, որտեղ ոչ ոք իրավունք չի ունենալու նսեմացնել Հայ Առաքելական եկեղեցին և մեր հոգևոր այրերի պատիվն ու արժանապատվությունը»,-այսօր՝ մարտի 13–ին,  կառավարության շենքի դիմաց ի աջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպած ակցիայի ընթացքում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Միքայելյանը։ 

«Հայաստանի բանտերը լեցուն են քաղբանտարկյալներով, շատերը գտնվում են տնային կալանքի տակ, ու այս ամենը խոսում է մի բանի մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացառապես գործում է իր վախի շրջանակներում և վախենալով մարդկանցից, վախենալով իր աթոռը կորցնելուց՝ զրկում է մարդկանց խոսելու իրավունքից։
 
Արթուր Միքայելյանը հավելեց, որ այսօրվա պահանջներից մեկն է այն է, որ Կառավարության անդամներից մեկը իջնի ներքև, «Մենք նրան բան ունենք փոխանցելու»:

Հիշեցնենք, որ այսօր տեղի է ունենալու Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու հարցով դատական նիստը:

Ավելի վաղ Սամվել Կարապետյանի բազմաթիվ աջակիցներ սոցիակական ցանցերում հայտել են, որ այսօր ժամը 15.30-ից լինելու են դատարանի մոտ` Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեով:
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր