211652_close_icon
views-count529 դիտում article-date 18:11 10-05-2026

Հունիսի 7-ից հետո, ինչպես Գորիսը, այնպես էլ ողջ Սյունիքն ու Հայաստանը լինելու են ավելի ապահով.Արթուր Միքայելյան


«Ուժեղ Հայաստան» դաշինքի՝ Գորիսում կայացած հանդիպման ընթացքում, դաշինքի անդամ Արթուր Միքայելյանը ներկայացրեց Սամվել Կարապետյանի անվտանգային ծրագիրը՝ անդրադառնալով Սյունիքի առջև ծառացած մարտահրավերներին, սահմանային անվտանգության հարցերին և տարիներ շարունակ թույլ կառավարման հետևանքով կուտակված խնդիրներին, շեշտադրելով, որ այդ խնդիրների լուծման համար անհրաժեշտ են հստակ քայլեր, ուժեղ պետական մոտեցում և պատասխանատու կառավարում։

Արթուր Միքայելյանը վստահեցրեց, որ հունիսի 7-ից հետո, ինչպես Գորիսը, այնպես էլ ողջ Սյունիքն ու Հայաստանը լինելու են ավելի ապահով, զարգացող և բարեկեցիկ՝ կառուցված ժողովրդի վստահության, ուժեղ պետության և ազգային արժանապատվության հիմքի վրա։ Ելույթն ավարտվեց գորիսեցիների ջերմ ծափողջյուններով։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր