211652_close_icon
views-count1135 դիտում article-date 09:44 13-03-2026

Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղաuպանության հիշողությունը ջնջելն է. Ղամբարյան

Խնդիրը զուտ Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրի հղումը հանելը չէ. այն շատ ավելի խորքային է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Իշխանության իրական նպատակը երիտասարդ սերնդի գիտակցությունից Հայոց ցեղասպանության հիշողությունը և դրա միջազգային ճանաչման պահանջը ջնջելն է:

«Տեքստերը մի օր կարելի է վերականգնել, բայց մի ամբողջ սերնդի հիշողությունը ջնջելն անդառնալի է:

Ուստի նրանց պայքարը ոչ այնքան տեքստերի, որքան խորհրդանիշերի դեմ է, այլ կերպ ասած` գաղափարական ծրագրի արմատական փոփոխության համար է»։

Հիշեցնենք, որ  նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին պետք է հղում չլինի, որովհետև Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։

Նմանատիպ նյութեր