Եկեղեցի, արցախցի փախստականներ, Բաքվում պահվող գերիներ, ընտրություններ, հաղորդակցությունների բացում. ինչ է խոսել Փաշինյանը Եվրախորհրդարանում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Եվրոպական խորհրդարանում։
Իր ելույթում վարչապետն անդրադարձել է մի քանի առանցքային թեմաների․
Հայաստան–Ադրբեջան խաղաղության հաստատում
«Ամենահիշարժան փոփոխությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունն է, որն արձանագրվեց 2025 թվականի օգոստոսի 8–ին՝ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում, երբ Սպիտակ տանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ ես ստորագրեցինք համատեղ Հռչակագիր, որով, ըստ էության, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատեցինք»։
Վաշինգտոնի հռչակագիր և հաղորդակցությունների բացում
«Մենք վերահաստատեցինք ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա»։
«Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով»։
Տրանսպորտային կապեր Ադրբեջանի և Թուրքիայի հետ
«Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հենց այսօր գործող ենթակառուցվածքներով՝ Կոռնիձոր–Գորիս–Եղեգնաձոր–Երասխ երթուղիով ապահովել Ադրբեջանի Արեւմտյան շրջանների եւ Նախջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ ավտոմոբիլային կապը»։
TRIPP հաղորդակցության նախագիծ

Եկեղեցի
«Որոշ հոգեւորականներ … Հայաստանի Հանրապետությունում ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը»։
«Այսօր ոմանք Քրիստոսի խորանը օգտագործում են հակամարտություն, պատերազմ եւ/կամ ներհայաստանյան բռնություն քարոզելու համար»։
Արցախցի փախստականների հարց
«Ղարաբաղցի մեր քույրերն ու եղբայրները պետք է ստանան ՀՀ քաղաքացիություն եւ առհավետ տնավորվեն Հայաստանի Հանրապետությունում»։
Ադրբեջանում պահվող հայ գերիներ
«Կառավարությունը շատ արագ վերադարձավ լուռ դիվանագիտական աշխատանքը շարունակելուն՝ հանուն մյուսների վերադարձի»։
Հայաստանի եվրոպական ինտեգրում
«2025 թվականի մարտին մեր երկրում ընդունվեց «Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքը»։
«Եթե ԵՄ–ն Հայաստանը կընդունի որպես լիիրավ անդամ, շատ լավ է։ Եթե չի ընդունի, մենք էլի կշահենք, որովհետեւ կլինենք ԵՄ ստանդարտներին լիարժեք համապատասխանող երկիր»։
Ընտրություններ
«Ընտրություններով մեր ժողովրդավարությունը պետք է խաղաղությունը դարձնի անշրջելի, ապա եւ խաղաղությամբ՝ ժողովրդավարությունը կդառնա անշրջելի։ Մենք գնում ենք այս ճանապարհով եւ ես սա ասում եմ՝ որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդի լեգիտիմ ներկայացուցիչ»։