ՖԻՖԱ–ն կտուգանի Իրանի հավաքականին 320 հազար դոլարով
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան կտուգանի ֆուտբոլի տղամարդկանց Իրանի հավաքականին 2026թ. աշխարհի առաջնությանը չմասնակցելու համար 320 հազար դոլարով, հաղորդում է BBC-ն։
Իրանի սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին հայտարարել է, որ Իրանի հավաքականը չի մասնակցի ԱՄՆ–ում, Կանադայում եւ Մեքսիկայում հունիս–հուլիսին անցկացվելիք աշխարհի առաջնությանը։
Մրցաշարի կանոնադրության համաձայն՝ մասնակիցները պարտավորվում են ներկայանալ բոլոր հանդիպումներին։ Եթե թիմը ոչ ուշ, քան մրցաշարի մեկնարկից 30 օր առաջ հրաժարվում է մասնակցությունից, տուգանվում է 250 հազար շվեյցարական ֆրանկով (320 հազար դոլար)։
Իրանի հավաքականը խմբային փուլում մրցելու էր Նոր Զելանդիայի, Բելգիայի եւ Եգիպտոսի հավաքականների հետ։