211652_close_icon
views-count523 դիտում article-date 15:42 11-03-2026

Գազատար է վնասվել. վթարային գազանջատում Վանաձորում

Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով մարտի 11-ին՝ ժամը 14։20-ից, դադարեցվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքի մի հատվածի (կենտրոնական թաղամասեր) գազասպառողների գազամատակարարումը: Այս մասին տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիայից»:
 
Իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։

Նմանատիպ նյութեր