Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասին
Դուբայի օդանավակայանի շրջանում երկու ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով առնվազն չորս մարդ է տուժել։ Այս մասին հայտնել է Դուբայ էմիրության կառավարությունը, tert.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Իշխանությունները հաստատում են, որ վերջերս Դուբայի միջազգային օդանավակայանի շրջանում երկու անօդաչու թռչող սարք են ընկել, ինչի հետևանքով Գանայի երկու և Բանգլադեշի մեկ քաղաքացի ստացել են թեթև վնասվածքներ, իսկ Հնդկաստանի մեկ քաղաքացի՝ միջին ծանրության վնասվածքներ»,- ասվում է կառավարության X-ի էջում հրապարակված հայտարարության մեջ։
Նշվում է, որ միջադեպի հետևանքով ավիահաղորդակցությունը չի խաթարվել։