Մեր գարունն ուշանում է, բայց վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, առաջիկա օրերին ջերմաստիճանի բարձրացում պետք չէ սպասել. Գագիկ Սուրենյան
Մեր գարունն ուշանում է. եթե անցած տարի այս օրերին Հայաստանի մեծ մասում ցերեկային ժամերին դրական ջերմաստիճան էր, Արարատյան դաշտում, Երևանում հասնում էր +15-+17 աստիճանի, այսօր երկրի մեծ մասում ձյուն է տեղում, տարածքի մեծ մասը ձնածածկ է:
Ֆեսյբուքի էջում հրապարակած տեսանյութում ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա հայտնել է, որ Հայաստանի առանձին լեռնային բնակավայրերում, օրինակ Ջերմուկում, ձյան բարձրությունը հասնում է 110 սմ։
«Վաղը ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կլինեն առանձին հատվածներում կարճատև և թույլ։ Մարտի 9-ի ցերեկային ժամերից սկսած մինչև մարտի 13-ը Հայաստանի ողջ տարածքում կհաստատվի առանց տեղումների եղանակ։
Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ մարտի 10-ի գիշերը ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։ Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի առանձնապես բարձրացում սպասել պետք չէ։
Սա ունի դրական կողմերը. լեռներում շարունակվում է ձյան կուտակումը, ուշանում է ծառերի ծաղկումը, և որքան ուշանում է, այնքան փոքրանում է ցրտահարման ռիկսը»,- ասում է Սուրենյանը։