211652_close_icon
views-count481 դիտում article-date 18:08 06-03-2026

Առողջապահության նախարարությունը գոործարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) վերաբերյալ անանուն հարցման հարթակ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ նախարարությունը գոործարկել է Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) վերաբերյալ անանուն հարցման հարթակ։

Նա տեսանյութ է հրապարակել Գորիսի ԲԿ-ից, որում տեղեկացնում է, որ այսուհետ բժշկական կենտրոններում, պոլիկլինիկաներում և դեղատներում կլինեն հատուկ QR կոդով պաստառներ, որը սկանավորելով կարելի է մտնել անանուն հարցման հարթակ և թողնել կարծիք Առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ։

«Ձեր կարծիքը մեզ համար շատ կարևոր է։ Այստեղ մշակված է հատուկ հարցաշար, որը շատ հակիրճ է, բայց մեզ հնարավորություն է տալիս հասկանալու, որ հատվածներն են, որ հարմարավետ են եղել ձեզ համար, ինչքան ժամանակ եք ծախսել, ինչպես եք տեղեկացել, ի՞նչ առաջարկություններ ունեք, որ մենք էլ ավելի մեր համակարգը դարձնենք ձեզ համար հարմարավետ», - ասել է նախարարը։

Նմանատիպ նյութեր