211652_close_icon
views-count577 դիտում article-date 22:27 05-03-2026

Արարատ Միրզոյանը ԱՄԷ փոխվարչապետի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցերը

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ: Հայաստանի ԱԳ նախարարը ցավակցություն է հայտնել վերջին զարգացումների հետևանքով զոհվածների ընտանիքներին և իրավիճակի հանգուցալուծման հույս հայտնել։

ՀՀ ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՄԷ-ում հարկադիր մնացած ՀՀ քաղաքացիներին առնչվող հարցերի հասցեագրման հարցում ցուցաբերած աջակցության համար, ինչին ի պատասխան ԱՄԷ ԱԳ նախարարն ընդգծել է այդ ուղղությամբ գործադրվող շարունակական ջանքերը և փոխգործակցության պատրաստակամությունը։

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։

Նմանատիպ նյութեր